Ավանում գտնվող ավտոլվացման կետից գողացել են ավտոլվացման սարք՝ պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս

20:04 • 12.11.12

Նոյեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ավանի Իսահակյան թաղամասից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սամվել Հ.-ին, տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության կայքը:

Բերման ենթարկված քաղաքացին խոստովանել է, որ այս տարվա փետրվարին 1981 թ. ծնված Գևորգ Ա.-ին պատկանող՝ Ավանի 14-րդ փողոցի թիվ 79 հասցեում գտնվող ավտոլվացման կետից գողացել է ավտոլվացման սարք` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:


Կատարվում է նախաքննություն: