Սերժ Սարգսյանը ժամանել է Փարիզ (լուսանկարներ)

17:07 • 12.11.12

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից, Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:


Եռօրյա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ: