Պահակները թույլ են տվել գողանալ լոնդոնյան Թաուերի բանալիները

15:49 • 12.11.12

Հայտնի լոնդոնյան Թաուեր ամրոցը ենթարկվել է գողերի հարձակմանը. հանցագործներին հաջողվել է գողանալ դղյակի դարպասների և սենյակների բանալիները, իսկ պատվո պահակները նույնիսկ չեն կարողացել նրանց դիմադրել, հայտնում է Взгляд-ը։

 

«Հանցագործները բարձրացել են ամրոցի առջևի դարպասների վրայով և գտել մետաղական արկղը, որի միջից նրանք գողացել են դղյակի բոլոր բանալիները։ Բանալիների ծանր կապոցը նախատեսված է եղել բաժանվող կամուրջների, մի քանի սենյակների և ռեստորանի համար»,- փոխանցում է The Sun-ը։


Բրիտանական թերթը նշում է, որ պատվո պահակները նկատել են գողերին, սակայն չեն կարողացել դիմադրել նրանց, քանի որ դարավոր ավանդույթի համաձայն՝ նրանց արգելված է լքել իրենց հատկացված տեղերը։ Իսկ պարեկային հատուկ ստորաբաժանման հետ կապվելու փորձերն անհաջող են եղել՝ տեխնիկական պատճառներով։ Միայն  իրավապահ մարմինների ժամանումն է ստիպել գողերին, ովքեր դեռ նոր էին պատրաստվում գործի անցնել, շուտափույթ փախուստի դիմել։


Այս միջադեպից հետո ամրոցի ղեկավարությունը ծախսել է մի քանի հազար ֆունտ ստերլինգ հրատապ կերպով բոլոր կողպեքները փոխելու համար։


Լոնդոնյան ամրոցի ներկայացուցիչը հայտարարել է, որ որոշում է կայացվել վերանայել Թաուերի աշխատակիցների վարքագիծը հատուկ իրավիճակներում։