Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերին

18:08 • 12.11.12

Նոյեմբերի 13-ին, 15-ին հանրապետության զգալի մասում, իսկ 14-ին՝ առանձին հատվածներում սպասվում են տեղումներ, մառախուղ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը:


Իսկ նոյեմբերի 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-16-ին՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կնվազի` 4-5 աստիճանով:




Երևանում նոյեմբերի 15-ի գիշերը սպասվում է անձրև: 13-14-ին, 15-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, իսկ 16-17-ին՝ առանց տեղումների եղանակ: