Ակապուլկոն սնանկ քաղաք է հայտարարվել
Մեքսիկական զբոսաշրջային հայտնի Ակապուլկո քաղաքի իշխանությունները սեփական քաղաքը սնանկ են ճանաչել և հայտնել են, որ այս տարվա վերջին քաղաքի պարտքը կգերազանցի 160 մլն ԱՄՆ դոլարը, հաղորդում է BBC-ն:
Քաղաքի իշխանությունները նշում են, որ ստեղծված իրաբիճակից ելք գտնելու համար նրանց անհապաղ ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ, որը ակնկալում են ստանալ դաշնային իշխանություններից:
Ակապուլկոյի ներկայի ղեկավարությունը սնանկության համար մեղավոր է համարում քաղաքի նախորդ իշխանություններին և ստեղծված բարդ հանցածին իրավիճակը:










