Ռուսաստանում 5-ամյա երեխան կյանքի գնով փրկել է խեղդվող շանը

14:52 • 13.11.12

Ռուսատանի Կոստրոմա քաղաքում 5-ամյա Տիմուր Ագումբատովը սեփական կյանքի գնով փրկել է իր սիրելի շանը, որը խեղդվելիս է եղել սառցակալված առվակում, գրում է Life News-ը։

 

Տղան անհետացել է նոյեմբերի 11-ին։ Սկզբում երեխայի ծնողները չեն անհանգստացել, քանի որ գիտեին՝ իրենց փոքրիկը հաճախ է միանում մեծ տղաներին ու նրանց հետ ժամանակ անցկացնում։ Բայց նրանք տագնապել են այն ժամանակ, երբ  որդու անբաժան ընկերը՝ «Տիմկա» մականունով շունը, մենակ է տուն վերադարձել։ Շունն ամբողջովին թաց է եղել ու տխուր։

 

Տիմուրի ծնողներն անմիջապես վազել են առվակի ուղղությամբ և հայտնաբերել իրենց որդու անշնչացած մարմինը։  Այժմ հավատարիմ «Տիմկան» ամեն օր գալիս է առվակի մոտ, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, և ժամերով նայում ջրին՝ սպասելով, որ իր տերն ուր որ է դուրս կգա։