Թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում բախումները շարունակվում են. արկերը պայթում են Թուրքիայի մոտակայքում
Թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում այսօր առավոտյան բախումները շարունակվել են։
Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, Սիրիայի կառավարական զորքերը տեղի ժամանակով առավոտյան ժամը 09։00-ին ռմբակոծել են սահմանամերձ Ռասուլայն քաղաքի մերձակայքը, որը գտնվում է թուրքական սահմանից 500 մետր հեռավորության վրա։
Թուրքիայի Ջեյլանփընար բնակավայրում մարդիկ վախից չեն կարողանում դուրս գալ տներից, իսկ սահմանին վերահսկողությունն ուժեղացել է։
Թուրքական օդուժը, զրահապատ մեքենաները հերթապահություն են իրականացնում թուրք-սիրիական սահմանի երկայնքով։










