Մյանմարի երկրաշարժից 26 մարդ է զոհվել
Երկրաշարժի հետևանքով, որը տեղի էր ունեցել կիրակի օրը Մյանմարում (Բիրմա), նախնական տվյալներով, զոհվել է 26 մարդ, և ևս 10-ը անհետ կորած է համարվում, հաղորդում է BBC-ն:
Կարմիր Խաչի հաղորդած տեղեկությունների համաձայն, ամբողջովին քանդված և փլուզված են հարյուրավոր շինություններ, մասնակի քանդվել է Իրավադի գետի վրայի կամուրջը:
Հետցնցումները շարունակվում են նաև այժմ երկրի կենտրոնական հատվածում:










