Հայտնաբերվել է դի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքում

18:05 • 13.11.12

Նոյեմբերի 13-ին, ժամը 15.24-֊ին ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը: Ժամը 15.50-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ բազկաթոռին նստած, հայտնաբերել քաղաքացու դին: