Ոչ թե 1,2 մլն, այլ 2,5 մլն սիրացի է տեղահանվել Սիրիայում. Սիրիայի Կարմիր մահիկ

16:37 • 13.11.12

Սիրիայի արաբական Կարմիր մահիկի գնահատականով՝ Սիրիայում հակամարտության ընթացքում տեղահանվել է 2,5 մլն մարդ, ոչ թե 1,2 մլն՝ թիվ, որը շրջանառվում է: Կարմիր մահիկի նշված թվի մասին բարձրաձայնել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, հայտնում է Reuters-ը:

 

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության խոսնակ Մելիսա Ֆլեմինգն ասել է, որ այս թիվը կարող է և ավելի մեծ լինել:

 

Անցած շաբաթ ՄԱԿ-ը հայտնել էր, որ Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունի 2,5 մլն մարդ, իսկ ձմեռվանից հետո՝ հաջորդ տարվա սկզբին, այդ թիվը կհասնի 4 մլն-ի:


Վերջին տվյալներով՝ Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում հաշվվում է ավելի քան 407 հազար փախստական: