Սիրիայի ընդդիմությունը դեմ է Բրիտանիայի կողմից ռազմական միջամտության կիրառմանը
Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ուժերին թույլ չեն տա Սիրիայի տարածք մտնել առանց իրենց հետ համակարգելու։
Սիրիական ազատ բանակի քաղաքական խորհրդական Բեսսալ ադ-Դադեն թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Սիրիան անտեր չէ, որ Անգլիան ցանկացած պահի մտնի»։
Դադեն հայտարարել է, որ եթե առանց իրենց հետ համագործակցելու մտնեն Սիրիա, Ազատ բանակն անգլիական ուժերն ու Ասադի զորքերը չի տարանջատի և երկուսին էլ որպես թշնամի կդիտարկի։
Ավելի վաղ Բրիտանիայի ԶՈւ շտաբի պետ Դեյվիդ Ռիչարդսը հայտարարել էր, որ մարդասիրական ճգնաժամի խորացման դեպքում բրիտանական օդուժը կարող է Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնել։
Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր արել նաև ՄԹ պաշտպանության նախարար Ֆիլիպ Համմոնդը, ով հայտարարել էր, թե ռազմական միջամտությունը չի բացառվում։










