Հենրի Մուրի 800 հազար դոլարանոց գողացված արձանը 70 դոլարով են վաճառել
Հենրի Մուրի «Արևային ժամացույց» (1965) քանդակի գողության մեջ կասկածվողները իրենց մեղավոր են ճանաչել, ինչպես նաև պատմել են, որ այն վաճառել են որպես մետաղի ջարդոն 70 դոլարի դիմաց, գրում է The Daily Mail-ը՝ նշելով որ բրոնզաձույլ արվեստի գործը գնահատվում է մոտ 800 հազար ԱՄՆ դոլար:
Քանդակը գողացվել էր Հարդֆորդշիր դքսությունում Մուրի հիմնադրամից այս տարվա հուլիսի լույս 11-ի գիշերը:
Արվեստի գործի գողության մասին հայտնվել է BBC-ի Crimewatch ծրագրում և դրա վերաբերյալ ցանկացած տեղեկության համար դրամական պարգև է խոստացվել: Դրանից հետո ոմն քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և պատմել «Արևային ժամացույցի» մասին, որը գողացվել է պատվանդանի հետ միասին:
Ոստիկանությունը գտել է արձանը, որը, ինչպես պարզվել է երկուշաբթի՝ նոյեմբերի 12-ին, երկու հանցագործները վաճառել են: Նրանց խոսքով, նրանք արվեստի գործը առվի մեջ են գտել և չեն պատկերացրել, թե ինչ արժեք այն ունի:
Նրանք այն վաճառել են մետաղի ջարդոն ընդունողին: Պատվանդանը ավելի թանկ է վաճառվել` 320 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ գնորդը նույնպես չի իմացել արձանի արժեքը:
Երկու հանցագործների դատավճիռը կկայացվի դեկտեմբերի 4-ին:











