Իրանում հաջողությամբ փորձարկվել են ՀՕՊ նոր համակարգը

23:41 • 13.11.12

Այսօր իրանական բանակը հաջողությամբ փորձարկել է հակաօդային պաշտպանության նոր համակարգը, որը ստեղծված է ամերիկյան Hawk համակարգի օրինակով: ՀՕՊ համակարգի փորձարկումը անցել է խոշորածավալ զորավարժությունների երկրորդ օրը, հաղորդում է Интерфакс գործակալությունը:


Զորավարժությունները Իրանում ներառում են 850 հազար քառակուսի կմ տարածք երկրի հյուսիս-արևելքում, արևելքում և հարավ-արևելքում: Փորձարկվել են «Յա Զահար 3» և «Կադեր» հրթիռային համակարգերը, որոնք գործում են ցածր թռչող հրթիռների դեմ, ինչպես նաև «Սաֆաթ» հրետանային համակարգը:


Իրանական զինվորականների խոսքով, «Կադեր» համակարգը բարձր շարժունակություն ունի, և դրա մարտական վիճակի բերելու ժամանակը 30 րոպեից պակաս է: «Սաֆաթ» հրետանային համակարգն, իր հերթին, կարող է աննկատ մնալ թշնամական հետախուզական միջոցների համար:


Զորավարժություններին, որոնք կտևեն 7 օր, ներգրավված են նաև ռեակտիվ կործանիչներ, անօդաչու սարքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և 8 հազար զինծառայող: