Իսրայելը դարձյալ ռմբակոծել է Գազայի հատվածը

08:59 • 13.11.12

Իսրայելի զինված ուժերը երեք ավիահարված են հասցրել Գազայի հատվածի իսլամիստներն։ Ինչպես տեղեկացրել է իսրայելյան բանակի ներկայացուցիչը, ոչնչացվել է զինապահեստ, ինչպես նաև երկու կետ, որոնք նախատեսված էին հրթիռների արձակման համար։

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, որևէ պաղեստինցի չի տուժել։


Իսրայելի և Գազայի սահմանամերձ հատվածի իրավիճակը կտրուկ սրվել է շաբաթ օրվանից, երբ վիրավորվել էին 4 իսրայելցի զինվորներ։ Ի պատասխան պաղեստինյան կողմից սպանվել էր վեց մարդ։


Պաղեստինյան իսլամիստները վերջին օրերի ընթացքում Իսրայելի տարածք են ուղարկել շուրջ 120 հրթիռներ և արկեր։ Իսրայելյան կողմում խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։


Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորումը պնդում է, թե հրթիռների արձակման հետևում ծայրահեղականների ոչ մեծ խումբ է, որն իշխանություններին չի ենթարկվում։


Երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ։ Չնայած մանրամասներ չեն հաղորդվում, սակայն խոսակցություններ կան, որ նրանք քննարկել են Գազայի հատվածում նոր, լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսելու հարցը։