Մեդվեդև. Պուտինը «ողջ առողջ է»

23:48 • 13.11.12

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վստահեցրել է, որ Վլադիմիր Պուտինը «ողջ առողջ է», որևէ լուրջ վնասվածք չունի, հաղորդում է INTERFAX գործակալությունը:


Պատասխանելով ֆիննական ԶԼՄ-ների ներկայացուցիչների խնդրանքին մեկնաբանել Ռուսաստանի նախագահի առողջական վիճակը՝ Մեդվեդևը սկզբում կարճ է պատասխանել. «Բայց ես բժիշկ չեմ» :

 

Դրանից հետո նա բացատրել է. «Լսեք, ամեն մարդ իրավունք ունի, որ զբաղվի իր առողջությամբ: Ես ձեզ ասացի. ինձ հարցրեցին՝ դժվա՞ր է նախագահի կամ վարչապետի աշխատանքը, ես պատասխանեցի՝ դժվար է: Որպեսզի համապատասխան վիճակում մնալ, պետք է մարզվել: Եվ նախագահ Պուտինը ևս, որպեսզի լավ վիճակում լինի, ստիպված է սպորտով շատ զբաղվել»:

 

«Նաև նա ողջ առողջ է, և փառք Աստծո, նրա մոտ ամեն բան լավ է», - նշել է Մեդվեդևը:
«Ոչ մի լուրջ բան չկա: Իսկ մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ մանր խնդիրներ ունի, որոնցով ստիպված է զբաղվել», - ավելացրել է նա: