ՌԴ պաշտպանության նախարարությունը վերսկսել է ռազմական լազերի ստեղծման աշխատանքները

09:13 • 13.11.12

Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը, երկրի պաշտպանության նախարարության հրամանով, վերսկսել է ռազմական լազերների ստեղծման աշխատանքները, գրում է Взгляд-ը։

 

Գալիք տարի միանգամից 3 ընկերություններ՝ Алмаз-Антей-ը, ТАНТК-ը և Химпромавтоматика-ն, կաշխատեն այնպիսի հզոր լազերի ստեղծման ուղղությամբ, որն ունակ կլինի այրել-կտրել ինքնաթիռներ, հրթիռներ և նույնիսկ բալիստիկ հրթիռներ։

 

«Լազերը կկարողանա թշնամուն այրել ջերմային էներգիայի բարձր արտադրության շնորհիվ։ Այն կգործի թե՛ օդային, թե՛ անօդ տարածություններում։ Նախատեսվում է, որ ապագայում դրանցով կզինվեն գերձայնային անօդաչու թռչող ու տիեզերական այլ սարքերը»,- հայտնել է ՊՆ աղբյուրը։