ԵԱՀԿ ՄԽ-ն կքննարկի ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված հերթական քայլերը.Մորնինգսթար
ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում պահպանում է իր ակտիվությունը, սակայն առավել ակտիվ եղել է վերջին ամիսների ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։
«Համանախագահները նոյեմբերի այցի ընթացքում (տարածաշրջան-Tert.am) կքննարկեն այն քայլերը, որոնք կարող են օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առաջընթացի հասնելու համար։ Մենք հույս ունենք, որ առաջընթաց կարձանագրվի»,-ասել է նա։
Երեկ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել էր, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայունության հաստատման համար:
Նա ընդգծել էր, որ Ֆրանսիան սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը։










