Մոսկվայում 18-ամյա ադրբեջանցին կրակոցներ է արձակել. նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Մոսկվայի արևմուտքում ընթացքի մեջ գտնվող հարսանեկան ավտոշարասյան մեքենաներից մեկից կրակոցներ արձակած 18-ամյա ադրբեջանցու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հայտնում է Life News-ը։
«Ադրբեջանի քաղաքացի Սեյմուր Նաբիզադեն կոպտորեն խախտել է հասարակական կարգը՝ վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը»,-հայտնել են քաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ նա «Մակարով» տեսակի ատրճանակից արձակել է նվազագույնը 5 կրակոց։ «Խուլիգանություն» հոդվածով նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Միջադեպը տեղի էր ունեցել երեկ մոտ 16։00-ի սահմաններում։ Կատարվածի մասին իրավապահներին էին հայտնել ականատեսներն ու տեղի բնակիչները։ Չնայած ոստիկանության փորձերին՝ վարորդները չեն կանգնեցրել մեքենաները։
Այսօր Նիկուլինի շրջանային դատարանում քննվել է 9 ադրբեջանցու գործ։ Նրանցից 8-ի նկատմամբ վարչական տույժ է նշանակվել։










