Նյու Յորքի նահանգապետը 30 մլրդ դոլար է խնդրել՝ «Սենդի» փոթորկից տուժած նահանգը վերականգնելու համար
ԱՄՆ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն 30 մլրդ դոլարի չափով օգնություն է ակնկալում՝ երկու շաբաթ առաջ «Սենդի» փոթորկի հասցված վնասի փոխհատուցման և ենթակառուցվածքների վերականգնման նպատակով, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Democrat and Chronicle-ին։
Համաձայն նահանգապետի օգնականների գնահատականի՝ նահանգը շատ ծախսեր ունի՝ ճանապարհների վերականգնում, կամուրջների, թունելների և մետրոպոլիտենի վերանորոգում։ Գումարի մեծ մասը կհատկացվի նահանգի բնակիչների վնասված բնակարանների վերականգնմանն ու փոթորկից տուժած բիզնեսներին աջակցելու նպատակով վարկերի տրամադրմանը։
Ընդհանուր առմամբ, «Սենդի»-ի վնասը նահանգային իշխանությունները գնահատում են 50 մլրդ դոլար, ինչն ԱՄՆ-ի պատմության ընթացքում կործանարար փոթորիկների ցուցակում երկրորդն է՝ «Կատրին» փոթորկից հետո։










