Փարիզի Աստվածամոր տաճարի հանրահայտ զանգերը կվերածվեն թնդանոթի

14:17 • 13.11.12

Աշխարհահռչակ Փարիզի Աստվածամոր տաճարի հայտնի զանգերը կուղարկվեն հալեցման, ինչից հետո դրանցից թնդանոթ կպատրաստեն, գրում է Газета-ն՝ հղում անելով The Guardian-ին։

 

Սրբերի անուններ կրող զանգերն այնքան տհաճ ձայն են արձակում, որ տաճարի 850-ամյակին ընդառաջ որոշում է կայացվել դրանք նորերով փոխարինել։

 

Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայր Պատրիկ Ժակենը վստահ է, որ հին զանգերը հանելով՝  Փարիզի Աստվածամոր տաճարը կստանա իր նախկին «ձայնը»։ Սակայն Ֆրանսիայի մշակութային ասոցիացիաների տասնյակ անդամներ դեմ են հանրահայտ զանգերը փոխարինելու որոշմանը։