Պուտինը զանգահարել է Օբամային և շնորհավորել, իսկ նա հաստատել է, որ շուտով ՌԴ կայցելի

22:13 • 13.11.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան այցելելու պատրաստակամությունը, և երբ դիվանագետները համաձայնեցնեն այցի ժամկետը այն տեղի կունենա, հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:


Նրա խոսքով, Ռուսաստանի առաջնորդը զանգահարել է Օբամային, որ նրան շնորհավորի վերընտրման կապակցությամբ:


«Պուտինը իր ամերիկյան գործընկերոջը նոր թիմ ձևավորելու հարցում հաջողություն է մաղթել…. Նախագահները հաստատել են երկկողմ հարաբերությունների առաջադիմական զարգացման հետաքրքրվածությունը բոլոր ոլորտներում, ներառյալ տնտեսական բաղադրիչը», - ասել է Պեսկովը:


«Պուտինը հաստատել է Օբամային Ռուսաստան այցով ժամանելու հրավերը: Օբաման շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և հրավերքի համար, և հաստատել է Ռուսաստան մեկնելու պատրաստակամությունը», - ավելացրել է նա: