Անգլիայում մանկապղծության կասկածանքով ձերբակալվել է 80-ամյա նախկին եպիսկոպոսը
Միացյալ Թագավորությունում ձերբակալվել է Գլոստերի եպիսկոպոս Պիտեր Բոլլը, ով կասկածվում է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, հաղորդում է Газета.Ru-ն` հղում կատարելով Guardian պարբերականին:
Դատախազության վարկածով, Բոլլը, ով ներկայում արդեն 80 տարեկան է, սեռական ոտնձգություններ է կատարել եկեղեցական համայնքի 12-20 տարեկան անդամների հանդեպ:
Նախկին եպիսկոպոսը եկեղեցու ամենատարեց ծառայողներից է, ով ձերբակալվել է սեռական ոտնձգությունների կապակցությամբ: Մեծ Բրիտանիայում նա հայտնի է որպես արքայազն Չարլզի «մտերիմ ընկեր»:
Ոստիկանները նաև ձերբակալել են 67-ամյա հոգևորականի: Իրավապահների տվյալներով, նա մասնակից է ՄԹ-ի Արևմտյան Սասսեկսում 1981-ից 1983թթ.երկու պատանիների հանդեպ անբարո գործողությունների կատարմանը:










