Բրիտանական ատոմային սուզանավի նավաստին խոստովանել է, որ լրտեսել է Ռուսաստանի օգտին
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի ավագը, ով ծառայում էր ատոմային սուզանավի վրա, այսօր իրեն մեղավոր է ճանաչել «Ռուսաստանի օգտին հետախուզական գործունեություն կատարելու մեջ», հաղորդում է BBC-ն:
Միևնույն ժամանակ, «Ռուսական գործակալների դերում» հանդես են եկել բրիտանական հակահետախուզության աշխատակիցները, և չստացված «լրտեսը» սեփական պետության հատուկ ծառայությունների օպերատիվ խաղերի զոհ է դարձել:
Սուզանավի գլխավոր ավագ 30-ամյա Էդվարդ Դևենին ձերբակալվել է այս տարվա մարտի սկզբին անգլիական Պլիմուտ նավահանգստում: Այսօր նա կանգնել է դատարանի առջև և իրեն մեղավոր է ճանաչել պետական գաղտնիքի օրենքը և ծառայողական պարտականությունները խախտելու մեջ:
Նավաստին խոստովանել է, որ տեղեկություններ է հավաքել ծածկագրերի մասին, որոնք օգտագործվում են «Տրաֆալգար» դասի ատոմային սուզանավերի մեջ, որոնցից մեկի վրա ծառայել է: Մեղադրանքի համաձայն՝ այդ տվյալները կարող էին օգտագործվել ի վնաս Մեծ Բրիտանիայի եթե դրանք փոխանցվեին «թշնամուն»:
«Տրաֆալգար» դասի ատոմային սուզանավերի վրա տեղակայված են Մեծ Բրիտանիայի միջուկային ռազմավարական հրթիռները:
Ըստ BBC-ի, Դևենին նաև իրեն մեղավոր է ճանաչել նրանում, որ համաձայնվել է հանդիպել 2 մարդկանց հետ, որոնք նրա կարծիքով «ռուսական հետախուզության աշխատակիցներ» են եղել: Նա պարտաստվում էր նրանց հետ քննարկել բիրտանական սուզանավերի տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունները:
Հաղորդվում է, որ «ռուսական հետախուզության» ներկայացուցիչների դերում բրիտանական ՄԻ-5 հակահետախուզության աշխատակիցներն էին, որոնքց հետ հանդիպման ժամանակ և ձերբակալվել է նավաստին:










