Տյումենցին դանակահարել է ընկերուհուն՝ նրան ոչխարի նմանեցնելով

11:30 • 13.11.12

Ռուսաստանի Տյումեն քաղաքի բնակիչը դանակահարել է իր ընկերուհուն՝ ալկոհոլի ազդեցության տակ նրան նմանեցնելով ոչխարի, հայտնում է Новый регион 2-ը։


Հանցագործությունը կատարվել է նոյեմբերի 9-ի երեկոյան, Տյումեն քաղաքի Սևաստոպոլսկայա փողոցի վրա գտնվող տներից մեկում, հայտնել են ՌԴ ՔԿ շրջանային վարչությունից։

 

52-ամյա մեղադրյալը և 46-ամյա կինը միասին ալկոհոլային խմիչքներ են օգտագործել։ «Որոշ ժամանակ անց տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ,  խոհանոցից վերցրել է դանակը և առնվազն յոթ հարված հասցրել նրա պարանոցին, գլխին և կրծքին։ Ստացված վնասվածքներից տուժածը տեղում մահացել է»,- հայտնել են քննիչները։

 

Մեղադրյալը պարզաբանել է, որ ընկերուհին իրեն ոչխար է թվացել, որին պետք էր մորթել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։