Օբաման պաշտպանության նախարարի պաշտոնը կառաջարկի սենատոր Ջոն Քերիին. The Washinghton Post
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում վերընտրված Բարաք Օբաման շարունակում է իր նոր վարչակազմի ձևավորման աշխատանքները և այդ շրջանակներում մտածում երկրի պաշտպանության նախարարի պաշտոնն առաջարկել դեմոկրատ սենատոր Ջոն Քերիին, հայտնում է РИА-Новости-ն՝ հղում անելով The Washinghton Post-ին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Քերին կնշանակվի Միացյալ Նահանգների պետաքարտուղարի պաշտոնում, սակայն Սպիտակ Տան աղբյուրներից մեկի խոսքերով, այդ պաշտոնը կարող է զբաղեցնել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Սյուզան Ռայսը։
Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնին, ապա այն կաորղ է զբաղեցնել ազգային անվտանգության հարցերով Օբամայի այժմյան խորհրդական Ջոն Բրենանը։










