Մահվան ելքով ավտովթար Երևան-Իջևան ճանապարհին

10:01 • 13.11.12

Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին «BMW X-5» մակնիշի ավտոմեքենան դեպի Իջևանի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երթևեկելի գոտուց դուրս կայանված «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենայի, ապա բախվել չգործող կամրջի երկաթբետոնյա կոնստրուկցիային:


Ինչպես Tert.am-ին տեղեկացրին Ոստիկանության մամուլի ծառայությունից, բախումների հետևանքով «BMW X-5»-ի սրահում գտնվող 27-ամյա Խաչատուր Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ սրահում գտնվող ևս երկու տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: