Տիմատիի սպանության համար գումար հավաքող երիտասարդն ինքն է մահացել ավտովթարից

16:40 • 13.11.12

Ռուսաստանի Սուրգուտ քաղաքի 21-ամյա բնակիչ Իգոր Օբոլոնսկին, ով գումար էր հավաքում ՌԴ-ում հայտնի երգիչ Տիմատիի սպանության համար, ինքն է մահացել՝ դառնալով ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ, հայտնում է Life News-ը։

 

Երիտասարդն իմանալով, որ ռեփերը պատրաստվում է համերգային ծրագրով  հանդես գալ իրենց քաղաքում,  բողոքի ակցիա է նախաձեռնել Տիմատիի ժամանման դեմ։ Ընկերների պատմածի համաձայն՝ Օբոլոնսկուն դուր չեն եկել Տիմատիի ստեղծագործությունները, և նա որոշել է գումար հավաքել երգչին սպանելու համար։

 

Ամիսներ շարունակ իր Volkswagen Polo մեքենայի վրա երիտասարդը փակցրել  է «Գումար տվեք Տիմատիի սպանության համար» ցուցանակը և այդպես երթևեկել։ Սակայն ճակատագրի հեգնանքով Օբոլոնսկուն բախտ չի վիճակվել ողջ մնալ մինչ ռեփերի ժամանումը. նա դարձել է ավտովթարի զոհ։