The Beatles խմբի ալբոմի նկարազարդումը վաճառվել է 87,7 հազար դոլարով

12:50 • 14.11.12

Լոնդոնի Sotheby's աճուրդում 55 250 ֆունտ ստերլինգով (87 681 դոլար) վաճառվել է լեգենդար The Beatles խմբի ալբոմի նկարազարդումը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով աճուրդի տան կայքին։


Պիտեր Բլեյքի և Յան Հավորթի գունավոր կոլաժը ստեղծվել է Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ձայնապնակի ծրարի համար, որը թողարկվել է 1967թ.։


Դրա վրա երաժիշտները պատկերված են հայտնի մարդկանց դիմանկարների կողքին, թղթի վրա ամրացված են նաև բեղեր, սպայի ուսնոցաթելեր և այլ առարկաներ։


Նկարազարդման վրա աշխատանքի ընթացքում Բլեյքն ակտիվորեն քննարկել է իր գաղափարները երաժիշտների հետ։


1968թ. կոլաժը գտնվում էր Քոլին Սենթ-Ջոն Ուիլսոնի հավաքածուում։ Թե ով է դարձել աշխատանքի նոր տերը, չի հաղորդվում։


Նկարազարդումը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի հետպատերազմյան շրջանի արվեստին նվիրված աճուրդում։