Շվեյցարիայում հսկա ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով՝ 21,5 մլն դոլարով

09:09 • 14.11.12

Շվեյցարիայում ռեկորդային գնով վաճառվել է «Էրցհերցոգ Իոսիֆ» ադամանդը։ Ժնևում Christie's աճուրդի տանն այն վաճառվել է 21,5 մլն դոլարով, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Ադամանդի արժեքը գերազանցել է աճուրդի տան սպասելիքները.  այն գնահատվել էր 15 մլն դոլար։ Ինչպես հայտնել է ադամանդի նախկին տերը՝ Black, Starr & Frost թանկարժեք զարդերի տան տնօրենը, ստացված գումարը եռակի գերազանցում է այն գինը, որով նա էր ձեռք բերել ադամանդը 1993թ.-ին։

 

Գնորդի անունը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ նա կնվիրի այն թանգարանի։


Ադամանդը 76 կարատանոց է։ Այն ժամանակին նվիրել են էրցհերցոգ Իոսիֆին։ Հետագայում վաճառվել է անհայտ մեկի, որն այն պահել է մինչև Երկրորդ Համաշխարհայի պատերազմի ավարտը, այնուհետ վաճառել Լոնդոնի աճուրդում։

Ադամանդը կրկին վաճառվել է 1993թ.-ին՝ 6,5 մլն դոլարով։