Թուրքիայի վարչապետը ցանկանում է վերականգնել մահապատիժը

01:08 • 14.11.12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է երկրում վերականգնել մահապատժի կիրառումը, որը դադարեցվել է 2002թ. իրականացված բարեփոխումների փաթեթի շրջանակում`ուղղված Եվրոպական միությանը անդամակցելու երկրի նախապատրաստմանը, հաղորդում է INTERFAX-ը:

 

«Մահապատիժը վերացվել է Եվրոպայում, սակայն արդյո՞ք այդպես են վարվել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում: Նշանակում է՝ կան հիմնավորված պատճառներ, որ այն ուժի մեջ մնա», - հայտարարել է թուրքական վարչապետը:

 

Նա մահապատժի վերականգնման վերաբերյալ հայտարարությունները արել է Քրդական աշխատավորական կուսակցության հետ թուրքական բանակի բախումներից զոհերի թվի ավելացման ֆոնին:

 

Բացի այդ, վարչապետը նաև անհրաժեշտ է համարում վերանայել քրդական առաջնորդ Աբդուլա Օջալանի գործով դատավճիռը, ում 13 տարի առաջ մահապատժի էին դատապարտել, սակայն ավելի ուշ դատավճիռը փոխարինվել էր ցմահ դատապարտությամբ: