Ֆրանսիացին Euro Millions վիճակախաղով երկրի համար ռեկորդային գումար է շահել

09:25 • 14.11.12

Ֆրանսիայի բնակիչը համաեվրոպական Euro Millions վիճակախաղով 169,8 մլն եվրո է շահել, ինչը նոր ռեկորդ է երկրի համար։ Հաղթողի անունը չի հրապարակվում, հայտնում է Korrespondent-ը՝ վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությանը։

 

Վիճակախաղի ողջ պատմության ընթացքում ռեկորդային՝ 185 մլն եվրո է շահել Մեծ Բրիտանիայից մի զույգ, 2011թ.-ի հուլիսին։ Երկրորդ տեղում ներկայում ֆրանսիացի մի ընտանիք է, որը ցանկացել է անհայտ մնալ. ընտանիքը նույն տարվա սեպտեմբերին շահել էր 162 մլն եվրո։

 

Վիճակախաղի տոմսի արժեքը 2 եվրո է, մասնակցում է մոտ 200 մլն մարդ։