Եվրոպայի հարավում համընդհանուր գործադուլ է
Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Եվրոպայի հարավային այլ երկրներ համընդհանուր գործադուլ են հայտարարել տնտեսական քաղաքականության դեմ, որը վարում են Եվրոպական Միության անդամ երկրների կառավարությունները, հայտնում է НТВ-ն։
Բողոքի ցույցերի կենտրոնը կդառնան Պորտուգալիան և Իսպանիան, այնտեղ ցույցերը կշարունակվեն մոտակա 24 ժամը։
Օրվա ընթացքում երկու երկրներում գրեթե ամբողջությամբ կդադարեցվի երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Լիսաբոնում կփակվի նույնիսկ մետրոն։ Պորտուգալիայի ազգային ավիափոխադրողը գրեթե կիսով չափ հետաձգել է իր թռիչքները։
Գործադուլին աջակցել են հրշեջները և նույնիսկ բժիշկները։ Իսպանական հոսպիտալները կշարունակեն աշխատել, սակայն միայն անհապաղ օգնության կարիք ունեցողների համար։ Իտալիայի և Հունաստանի արհմիությունները նույնպես որոշել են միանալ բողոքի ակցիաներին, սակայն մի քանի ժամով միայն։










