Միգրանտները Ռուսաստանում դեկտեմբերի 1-ից պետք է ռուսերենի իմացության քննություն հանձնեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է օրենքը, որը աշխատանքային միգրանտներին պարտավորեցնում է ռուսերենի իմացության քննություն հանձնել: Օրենքը ուժի մեջ կմտնի 2012թ. դեկտեմբերի 1-ից, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Ռուսերենի իմացությունը պետք է հավաստել համապատասխան փաստաթղթով ինչպես աշխատանք ստանալիս, այնպես էլ Ռուսաստանում աշխատանքի թույլտվությունը երկարաձգելիս:
Ռուսերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ կարող է համարվել ռուսաց լեզվի «Ռուսերենը որպես օտար լեզու» պետական քննության վկայականը, կրթության վերաբերյալ փաստաթուղթը (ընդհանուր միջնակարգ կրթության ծավալից ոչ ցածր), որը տրվել է օտարերկրյա պետության կողմից և ճանաչվում է Ռուսաստանում, նոտարական հաստատմամբ ռուսերեն թարգմանությամբ:
Պետական նմուշի փաստաթուղթը (ընդհանուր հիմնական կրթության ծավալով), որը տրված է Ռուսաստանի կրթական հաստատությունների կողմից կամ մինչև 1991թ. սեպտեմբերի 1-ը` ԽՍՀՄ ժամանակաշրջանում:
Ռուսաստանյան բուհերին և օտարերկրյա կրթական հաստատություններին կից այժմ գործում են ավելի քան 160 կենտրոններ, որոնք իրավունք են ստացել օտարերկրյա քաղաքացիների համար ռուսաց լեզվի պետական թեսթավորում անցկացնել:
Այն երկրները, որտեղ ռուսերենը պետական լեզու է, դրա իմացությունը հաստատելու կարիք չկա: Ռուսաստանից բացի, պետական լեզվի կարգավիճակ այժմ ռուսերենը ունի նաև Բելառուսում և Հարավային Օսիայում:










