Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է Ռիհանայի միանգամից 2 մոմե արձանով (լուսանկարներ)

13:04 • 14.11.12

Աշխարհում մոմե արձանների ամենահայտնի՝ Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է բարբադոսցի երգչուհի Ռիհանայի միանգամից 2 արձանով, գրում է Daily Mail-ը։

 

Նմուշներից մեկում 24-ամյա Ռիհանան պատկերված է գույնզգույն բիկինիով, որը նա կրել է անցյալ տարվա Loud Tour համերգային շրջագայության ընթացքում։ Իսկ մյուսում՝ երգչուհու հագին է ասիմետրիկ մի կոստյում, որով նա հանդես է եկել 2010թ.-ին Լաս Վեգասում ունեցած համերգի ժամանակ։

 

Թանգարանի ներկայացուցչի խոսքով՝ «արձանների զգեստները զարդարված են Swarovski շքեղ բյուրեղներով, քանի որ Ռիհանան արժանի է դրանց»։