Այսօր եռօրյա այցով Հայաստան կժամանի Լատվիայի արտաքին գործերի նախարարը

09:13 • 14.11.12

Նոյեմբերի 14-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը:


Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Տեղի կունենան Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարների
բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Լատվիայի արտգործնախարարն ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում:

Էդգարս Ռինկևիչսը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: