Ռոտկոյի կտավն աճուրդում վաճառվել է 75,1 մլն դոլարով
Աբստրակցիոնիստ Մարտ Ռոտկոյի «Թագավորական կարմիրն ու երկնագույնը» կտավը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 75,1 մլն դոլարով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այս արժեքը զգալիորեն բարձր է վաճառողի ակնկալածից, ով հույս ուներ կտավը վաճառել 35-50 մլն դոլարով։
Ռոտկոն կտավը ստեղծել է 1954թ.-ին։ 30 տարիների ընթացքում այն գտնվել է մասնավոր հավաքածուներից մեկում և հանրությանը չի ներկայացվել։










