Սեքս սկանդալ «Սեզամ փողոցում». տիկնիկավարներից մեկին մանկապղծության մեջ մեղադրողը հրաժարվել է իր խոսքերից
Մանուկների կողմից սիրված «Սեզամ փողոց» հաղորդաշարի շուրջ իրական սեքս սկանդալ է պայթել։ Հայտնի հերոս Էլմոյի տիկնիկավար Քևին Քլեշը մեղադրվել է մանկապղծության մեջ, սակայն այսօր մեղադրողը հրաժարվել է իր խոսքերից, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Associated Press-ին։
23-ամյա երիտասարդը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտարարել էր, որ 16 տարեկանում սեռական կապ է ունեցել Քլեշի հետ։ Սակայն ավելի ուշ Andreozzi & Associates փաստաբանական ընկերության միջոցով երիտասարդը մեկ այլ հայտարարություն է տարածել, որում խոստովանել է՝ Քլեշի հետ սեռական հարաբերությունների մեջ է մտել չափահաս դառնալուց հետո և երկկողմանի համաձայնության արդյունքում։
Տիկնիկավարը խոստովանել է, որ ինտիմ կապի մեջ է եղել երիտասարդի հետ՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղան արդեն չափահաս է եղել։ Քլեշն այժմ արձակուրդ է վերցրել, որպեսզի կարողանա քայլեր ձեռնարկել իր հեղինակությունը վերականգնելու համար։










