«ԲՄՎ»-ն Աշտարակի կամրջի մոտակայքում բախվել է երկաթե արգելապատնեշին. ուղևորը մահացել է, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Այս գիշեր՝ ժամը 00։01-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան - Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ում՝ Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 77 QQ 755 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել երկաթե արգելապատնեշին, ինչից ուղևորը տեղում զոհվել է, իսկ վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:










