Արթիկում «Մերսեդեսը» բենզալցակայանի դիմաց բախվել է «Տոյոտային» և հրդեհվել, երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց

11:15 • 14.11.12

Երեկ երեկոյան, ժամը 23.20-ին, ՀՀ ԱԻՆ Արթիկի հրշեջ-փրկարար ջոկատից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սասունցի Դավթի փողոցի վերջնամասում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 23.35-ին:

 

Ինչպես Tert.am-ը տեղեկացվ Ոստիկանությունից, հրդեհի հետևանքով այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահի նստատեղերը: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 2.000.000 դրամ:


Պարզվել է, որ նոյեմբերի 13-ին, ժամը 23.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց C-220» մակնիշի ավտոմեքենան Սասունցի Դավթի փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց բախվել է «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով էլ այրվել է, իսկ վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 


 


11.24

Ըստ ՀՀ ԱԻՆ տրամադրած տեղեկատվության՝ դեռևս չբացահայտված հանգամանգներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 29 ՍՍ 459 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1987 թ. ծնված Արտյոմ Դավայան) և «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի 10 QQ 101 (վարորդ` 1959 թ. ծնված Սամվել Աբրահամյան) ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մեկուսացվել է ժամը 23.31-ին, մարվել՝ 23.35-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Դավայանին պատկանող ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և դիմացի երկու անվադողերը: Վերջինիս և նրա ուղևոր` 1984 թ. ծնված Վաչագան Երիցյանին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Արթիկի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: