Air France-ն առաջին անգամ կցուցադրի հանրահայտ ուղևորների լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ)

12:10 • 15.11.12

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը բացում է իր ֆոտոարխիվը. նոյեմբերի 16-ից մինչև հունվարի վերջ Եկատերինայի մշակույթի հիմնադրամում անցկացվելիք «Աստղերը երկնքի և երկրի միջև» ցուցահանդեսում կներկայացվեն հայտնի ուղևորների սև ու սպիտակ լուսանկարները, որոնց թվում են Օդրի Հեփբերնը, Մարլեն Դիտրիխը, Ֆրենկ Սինատրան, հայտնում է Корреспондент-ը։

 

Ցուցահանդեսը ներկայացված կլինի երկու հավաքածուով։ Գլխավորը՝ «Աստղերը երկնքի և երկրի միջև», որը բաղկացած է բացառիկ սև ու սպիտակ լուսանկարներից և ներկայացնում է 1950-70թթ. հայտնիներին, ինչպես, օրինակ, Իվ Սեն Լորանը, Լուի Արմսթրոնգը, Անդրե Մալրոն, Ալբեր Քամյուն, Էդիթ Պիաֆը, Կոկո Շանելը, Ռենե Քլերը, Ջոնի Հոլիդեյը։

 

Այն ժամանակվա թռիչքների ոգին և մթնոլորտը վերստեղծելու և ընկերության ստեղծման օրվանից ի վեր անցած ուղու մասին հիշեցնելու համար ցուցահանդեսի հիմնական մասը լրացվել է «Ակնթարթային հայացքներ» հավաքածուից կադրերով։


Ցուցահանդեսի բացմանը տեղի կունենա համազգեստի ցուցադրություն, որը հատուկ Air France-ի համար ստեղծել են Christian Dior-ը, Balenciaga-ը, Carven-ը, Louis Feraud-ը և Geogette de Tereze-ը։