Ֆրանսիան նշում է տարվա գլխավոր ալկոհոլային տոնը՝ Beaujolais nouveau-ն

11:21 • 15.11.12

Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում սկսել են տոնել երիտասարդ Բոժոլե Նուվո (Beaujolais nouveau) գինու տոնը, հայտնում է НТВ-ն։


Տոնակատարություններն ավանդաբար սկսվում են նոյեմբերի 3-րդ հինգշաբթի օրը։ Տոնը սկսում է, ինչպես Նոր տարին, անմիջապես կեսգիշերից հետո։ Երիտասարդ գինով փայտե տակառին ամրացնում են հատուկ ծորակ։


Ամբողջ աշխարհում այս օրն անցկացվող տոնակատարության կարգախոսը «Le Beaujolais Nouveau est arrivé!» («Բոժոլե Նուվոն ժամանեց») արտահայտությունն է։

 

«Բոժոլե նուվո»-ն ֆրանսիական երիտասարդ գինու տեսակ է, որը պատրաստվում է գամե խաղողի տեսակից, Ֆրանսիայի պատմական Բոժոլե շրջանում։