Հրեա նկարչուհու զարմանահրաշ ավազային պատկերները (լուսանկարներ, տեսանյութեր)

16:31 • 15.11.12

Իլանա Յահավն աշխարհահռչակ հրեա նկարչուհի է, ով զարմանահրաշ պատկերներ է ստեղծում ներկերի ու վրձնի փոխարեն օգտագործելով միայն ավազ, հայտնում է Oddity Central-ը։

 

Կնոջը հաջողվում է առանց որևէ հատուկ գործիքների, միայն սեփական ձեռքերի օգնությամբ ավազե փոքրիկ «պատմություններ» ստեղծել, որոնք հիացնում են իրենց զգացմունքայնությամբ։ Իլանան պատմել է, որ դեռ մանկուց զգացել է, որ իր ճակատագիրն անպայման խաչվելու է արվեստի հետ, և քանի որ նա մեծացել է Միջերկրական ծովի ափին և մշտապես շրջապատված է եղել  ոսկեգույն ավազով, որոշել է հենց ավազն էլ դարձնել իր ստեղծագործությունների անբաժան մասը։

 

«Ավազե պատկերների միջոցով, որոնք ստեղծվում են բավական արագ և նույնպիսի արագությամբ էլ անհետանում են, ես փորձում եմ ցույց տալ մարդկանց, որ մեր կյանքում ամեն ինչ այնքան կարճատև է, որ հարկավոր է որսալ յուրաքանչյուր պահն ու պարզապես վայելել այն»,-նշել է նկարչուհին։