Քրիստեն Ստյուարտն ապշեցրել է լոնդոնցիներին «Մթնշաղի» պրեմիերայի ժամանակ (լուսանկարներ)

18:07 • 15.11.12

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացվել է «մթնշաղային սագայի»՝ «Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց. մաս 2» եզրափակիչ մասի պրեմիերան, հայտնում է filmpro-ն։

 

Միջոցառմանը Բելլայի անփոխարինելի դերակատարուհի Քրիստեն Ստյուարտը ներկայացել է լիբանանցի դիզայներ Zuhair Murad-ի ժանյակազարդ բաց հանդերձանքով. այն ապշեցրել է հանրությանը։


Օրերս Լոս Անջելեսում կայացած ֆիլմի պրեմիերային Ստյուարտը ժամանել էր նույն դիզայների կիսաթափանցիկ զգեստով, որը մամուլում բազմաթիվ քննարկումների տեղիք էր տվել. այն միանգամից անվանել էին սկանդալային, իսկ դերասանուհու լուսանկարները հայտնվել են համաշխարհային պարբերականների շապիկներին։

 

Բացի դերասանուհուց, Լոնդոն են ժամանել նաև «Մթնշաղի» այլ աստղեր՝ դերասան Ռոբերտ Պատինսոնը և Թեյլոր Լոտները, ինչպես նաև ռեժիսոր Բիլ Քոնդոնը և պրոդյուսեր Վիկ Գոդֆրին։ Ողջ երեկո նրանք հաճույքով շփվել են երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել և լուսանկարվել կարմիր գորգի վրա։