ԱՄՆ-ում աճուրդի կհանվեն Չարլի Չապլինի ձեռնափայտն ու գլխարկը

13:18 • 16.11.12

Չարլի Չապլինի (անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր Չարլի  Սպենսեր Չապլին) ձեռնափայտն ու գլխարկն առաջիկա հանգստյան օրերին կվաճառվեն Լոս Անջելեսում՝ Bonhams աճուրդի ժամանակ, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։


Աճուրդի կազմակերպիչները նշում են, որ հիանալի պահպանված իրերի համար ակնկալում են 40-60 հազար դոլար։


Աճուրդի կհանվեն նաև այլ իրեր, որոնք արժեքավոր են հավաքորդների համար։ Մասնավորապես, Bonhams-ում  22 հազար դոլար են ակնկալում 1960-ական թթ. վերջին Ջոն Լենոնի գրած նամակի համար։