Սթիվ Ջոբսի մասին հոլիվուդյան ֆիլմը բաղկացած կլինի միայն երեք դրվագներից
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրության ֆիլմային տարբերակը բաղկացած կլինի միայն երեք տեսարաններից, որոնք ներկայացնում են կարևորագույն արտադրանքների ներկայացման նախօրեին տեղի ունեցող իրադարձությունները, որոնց ստեղծմանը մասնակցել է Ջոբսը, հայտնում է РИА Новости-ն։
Այդ մասին հաղորդել է Ars Technica կայքը՝ հղում կատարելով սցենարիստ Ահարոն Սորկինի տված հարցազրույցին։
«Ամբողջ ֆիլմը բաղկացած կլինի երեք և միայն երեք տեսարաններից, որոնք կկատարվեն իրական ժամանակում»,- պատմել է Սորկինը Hero Summit խորհրդակցության ժամանակ։
Սցենարիստը պարզաբանել է, որ յուրաքանչյուր տեսարան կտևի մոտավորապես 30 րոպե և ֆիլմի հերոսների համար էլ կանցնի նմանատիպ ժամանակամիջոց։ Ֆիլմը կնվիրվի Mac համակարգչի, NeXT աշխատանքային կայանի և iPod խաղարկիչի ներկայացման նախօրեին տեղի ունեցող իրադարձություններին։
Սթիվ Ջոբսի կենսագրությունը, որը դարձել է 2011թ. աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը, հիմնված է Apple-ի հիմնադրի՝ Ուոլտեր Այզեկսոնին տված բացառիկ հարցազրույցների վրա։ Էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Sony Pictures ընկերությունը։










