Խուլիո Իգլեսիասը դուետով հանդես կգա Հաիթիի նախագահի հետ

12:55 • 17.11.12

Հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասը Հաիթիին նվիրված բարեգործական համերգ կտա, որի ժամանակ կերգի այդ երկրի նախագահ Միշել Մարտեյիի հետ, հայտնում է Utro-ն։

 

Հավաքված գումարը կփոխանցվի Հաիթիում 2010թ. ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնության հիմնադրամին։

 

Համերգը տեղի կունենա Դոմինիկյան Հանրապետությունում, դեկտեմբերի 28-ին։ Իգլեսիասը նախագահի հետ 2 երգ կերգի, սակայն թե որ երգերը, չի նշվում։

 

Հիշեցնենք, որ Հաիթիում 2010թ. երկրաշարժի հետևանքով զոհվել էր մոտ 230 000 մարդ, մոտ 3 մլն-ը տուժել էր։