ԱՄՆ-ում էկրան է բարձրացել բրիտանացի ռեժիսոր Ջո Ռայթի «Աննա Կարենինան»

12:40 • 17.11.12

ԱՄՆ-ում նախօրեին էկրան է բարձրացել բրիտանացի ռեժիսոր Ջո Ռայթի նկարահանած «Աննա Կարենինա» ֆիլմը՝ ռուս հայտնի գրող Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։


Ֆիլմի գլխավոր դերը մարմնավորել է բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին՝ «Կարիբյան ծովի ծովահեններ»-ի աստղը։

 

«Աննա խաղալը շատ դժվար էր, որովհետև այս դերը շատ է խաղացվել և միշտ հատուկ ուշադրության է արժանացել հանրության կողմից»,- ասել էր դերասանուհին դեռ Լոնդոնում սեպտեմբերին տեղի ունեցած ֆիլմի պրեմիերայի ժամանակ։

 

Ալեքսեյ Կարենինի դերը մարմնավորել է Ջուդ Լոուն, սցենարի հեղինակն է բրիտանացի հայտնի դրամատուրգ, կինոսցենարիստ, կինոքննադատ Թոմ Սթոպարդը։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանում ու Մեծ Բրիտանիայում։

 

Աննա Կարենինայի դերը տարբեր ժամանակներում մարմնավորել են Գրետա Գարբոն, Վիվյեն Լին, Ժակլին Բիսետը, Լեա Մասսարին, Սոֆի Մարսոն, Ռուսաստանում՝ Տատյանա Սամոյլովան, Տատյանա Դրուբիչը։


Ռուսաստանում ֆիլմն էկրան կբարձրանա հունվարի 10-ին։