Կինոյի լեգենդ Մարտին Սկորսեզեն այսօր դառնում է 70 տարեկան (լուսանկարներ)

11:54 • 17.11.12

Հանրահայտ կինոռեժիսոր, պրոդյուսեր ու սցենարիստ Մարտին Սկորսեզեն (ամբողջական անունը՝ Մարտին Մարկանտոնիո Լուչանո Սկորսեզե) այսօր դառնում է 70 տարեկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Կինոյի լեգենդար գործիչը ծնվել է 1942թ.-ին նոյեմբերի 17-ին, Նյու Յորքում, իտալական ծագում ունեցող կաթոլիկ ընտանիքում։ Նա ապրել է Նյու Յորքի Քուինս թաղամասում, որտեղ բնակվում են Սիցիլիայից եկվորներ։

Ավարտել է Նյու Յորքի համալսարանը, 1966-ին ստացել մագիստրոսի կոչում և մի քանի տարի դասավանդել կինոյի ֆակուլտետում։

 

1970-ականներին սենսացիա դարձավ նրա «Տաքսիստը» (1976) ֆիլմը, որն արժանացավ Կաննի կինոփառատոնի Գրան պրի մրցանակին։

 

1980-ին էկրան բարձրացավ «Կատաղած ցուլը», որն արժանացավ 2 «Օսկար»-ի՝ տղամարդու լավագույն դերի (Ռոբերտ Դե Նիրոյի կատարմամբ) և մոնտաժի համար։


1990-ականներին նա նկարահանել է «Վախի թիկնոցը» (1991), «Գովազդի արքան» (1993), «Խաղատուն» (1995) և այլ ֆիլմեր։

Իսկ «Նյու Յորքի բանդաները» ֆիլմի համար Սկորսեզեն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի։

 

Նրա վերջին՝ 3D ձևաչափով նկարահանված «Ժամանակի պահապանն» այս տարի արժանացել է 5 «Օսկար»-ի։ Նա նկարահանել է նաև վավերագրական ֆիլմեր։


Սկորսեզեն ամուսնացել է 5 անգամ, նրա վերջին կինը հրատարակիչ Հելեն Մորիսն է։ Իսկ նախկին կանանց թվում է եղել ռեժիսոր, դերասանուհի Իզաբելլա Ռոսելլինին։

Ռեժիսորն ունի 3 դուստր։