Ինչպես 16-ամյա հայ դուդուկահարը առինքնեց Լարիսա Գուզեևային (տեսանյութ)

21:33 • 18.11.12

Ռուսական 1-ին ալիքի «Փառքի րոպե» ( «Минута Славы») նախագծի նոր սեզոնի բացմանը հանդես է եկել 16-ամյա հայ դուդուկահար Արամ Ավետիքյանը` Աբխազիայի Սուխում քաղաքից: Վերջինս նշել է, որ իր ելույթով ցանկանում է բարություն տարածել, իսկ արդեն բեմից ասել է, որ նպատակ ունի «առինքնել» ժյուրիի անդամ դերասանուհի, հաղորդավարուհի Լարիսա Գուզեևային: Ի պատասխան դերասանուհին ասել է, որ իրեն ժամանակին արդեն առինքնել են դուդուկով, այն էլ՝ այնպես, որ տղա է ունեցել... նկատի ունենալով իր ամուսիններից վրացուն, որից տղա երեխա ունի:


Ելույթին զուգահեռ Արամն ու իր մայրը՝ Գայանեն, տվյալներ են հաղորդել դուդուկի մասին: Նրանք պատմել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկը հռչակել է ոչ նյութական մշակույթի համամարդկային նշանակության գործիք:


Իսկ հաջող ելույթից և ժյուրիի գովեստից հետո կուլիսներում ավելի աշխույժ երաժշտություն է սկել. Արամին սատարելու էին եկել ծանոթ երաժիշտները՝ զուռնա-դհոլով: Ռուսական հեռուստատեսության աստղերը բաց չեն թողել հնարավորությունը և մի լավ պարել են կուլիսներում հայակական երաժշտության տակ: