Հայաստանի դառը իրականության մասին ֆիլմը՝ Մոնրեալի միջազգային կինոփառատոնում. Montreal Gazette (տեսանյութ)
Այսօր կեզրափակվի Մոնրեալի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակներում ցուցադրվել է Մառլեն Էդոյանի «Figure d’Armen» վավերագրական ֆիլմը, հայտնում է Montreal Gazette-ը:
Ֆիլմը պատմում է Լիբանանում ծնված հայերի մասին, «որոնք երբեք չեն հրաժարվել իրենց հայկական ժառանգությունից»:
Ֆիլմը Մառլենի ուղևորությունն է Հայաստան և հայկական համայնքներով հարևան երկրներ:
Ըստ հոդվածագրի՝ ֆիլմում ցուցադրված է, թե ինչ բարդ կացության մեջ են մարդիկ Հայաստանում: «Շատերի ատամները վատ վիճակում են՝ հավանաբար այն պատճառով, որ իրենց չեն կարող թույլ տալ նորոգել դրանք»:
Ֆիլմի հերոսները ասում են, որ իրենց երեխաները արտասահմանում են՝ արտագնա աշխատանքի: «Լավ է դրսում ապրուստ վաստակել, քան սովից մեռնել հայրենիքում», - նկատում է աղբյուրը:
Ֆիլմը հագեցած է նաև հետաքրքիր երաժշտությամբ: MG-ն առանձնացնում է հատկապես մի դրվագ, որում հերոսը երգում է՝ շուրթերի արանքում ածելի:










